Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն հավատարիմ մնաց իր ոճին

ՀՀԿ-ն հավատարիմ մնաց իր ոճին
05.02.2014 | 16:05

Այսօր ԱԺ մեծամասնությունն ընդառաջ չգնաց չորս խմբակցությունների ներկայացրած «գազային» համաձայնագրի ստեղծման առաջարկին և 58 դեմով մերժեց: Ընդդիմադիրները և այլընտրանքը միասին կողմ ապահովեցին 45 ձայնով: Համարյա քիչ տարբերությամբ չստեղծվեց հանձնաժողով, որը պիտի պարզեր, թե ինչպես է գոյացել 300 մլն դոլար, պարտքը: Մինչ քվեարկությունը «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «բարեկամաբար» խորհուրդ տվեց ՀՀԿ-ին «կողմ» քվեարկել, նույնը հորդորեց նաև Հրանտ Բագրատյանը: Սակայն Գալուստ Սահակյանը ոչ միայն չընդունեց «բարեկամաբար» մեկնված ձեռքը, այլև հավելեց, որ երկու օր է՝ ՀՀԿ-ն ընդդիմության «զազրախոսությունն է լսում»: Արդյունքում ՀՀԿ-ն վարվեց «հհկաբար»:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները մշտապես խոսքուզրույցի էին բռնված, ինչը նյարդայնացրեց խոսնակին ու նա նետեց. «Խոսելու բան ունեք, գնացեք դրսում, ձեր աշխատասենյակում, փողոցում խոսեք: Հո մանկապարտեզ չէ, ինչքան կարելի է զգուշացնել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ